![](https://blog.168.am/wp-content/uploads/2023/04/Untitled-1-98.jpg)
Արարատի մարզում, ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 16։00-ի սահմաններում Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու 19 տան դիմաց Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Վլադիկ Հ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Համեստ Հ․-ն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ օպերատիվորեն ժամանած Արտաշատի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։