Նիկոլականներ ու ախքեր, հերիք է ձեր անգործությունն ուրիշի վրա բարդեք․ Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

Նիկոլականներ ու ախքեր, հերիք է ձեր անգործությունն ուրիշի վրա բարդեք․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլականներ ու ախքեր, հերիք է ձեր անգործությունն ուրիշի վրա բարդեք։

Նիկոլ ու ԱԽՔ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու՞մ պատասխանատվության տակ էր, որ տվեցիք ադրբեջանցիներին։

Սեւ լիճը պաշտպանելն ու՞մ պատասխանատվության տակ էր։

Բերձոր, Սուս, Աղավնո բնակավայրերի հայաթափումն ու՞մ անգործության հետեւանք էր։

Հերիք չէ ձեր չարածները ուրիշի վրա բարդեք։

Բոլորն Արցախում ու Հայաստանում կարող են պահանջել ռուս խաղաղապահներից իրենց պարտականությունների պատշաճ կատարում, բայց ոչ Նիկոլն ու ՔՊ-ն։

Արցախն Ադրբեջանի կազմում տեսնող ռեժիմն իրավունք չունի ծպտուն հանելու։

Չեմ բացառոմ, որ այն ինչ կատարվում է Լաչինի միջանցքի շուրջ Պրահայում նախապես պայմանավորված օպերացիա է Ալիեւի ու Փաշինյանի միջեւ ՝ Արցախի հարցը փակելու ու ռուսներին տարածաշրջանից վռնդելու համար։

Գնդակը ռուսների դաշտում է…



Նման նյութեր