Ռոբոտի կատարած արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրայի արդյունքում երկու առողջ երեխա է ծնվել։ Աշխարհի առաջին երեխաների մասին, որոնք բեղմնավորվել են ռոբոտի օգնությամբ, պատմել է Technology Review-ն, հայտնում է Lenta.ru-ն։
2022 թվականի գարնանը ինժեներ Էդուարդ Ալբան Բարսելոնայից (Իսպանիա) Նյու Յորքում (ԱՄՆ) կատարեց Ա Բ պրոցեդուրա՝ օգտագործելով իր ստեղծած ռոբոտը և սերմնաբջիջներ։ Ընդհանուր առմամբ բեղմնավորվել է տասներկու ձվաբջիջ: «Ես հանգիստ էի։ Այդ պահին մտածում էի, որ սա հերթական փորձն է»,- հիշում է Ալբան։
Երկու առողջ սաղմ է դրվել կնոջ արգանդում, որը վերջերս է երկու առողջ աղջիկ լույս աշխարհ բերել։
Overture Life ընկերությունը հուսով է, որ սարքը կլինի առաջին քայլը արհեստական բեղմնավորման ավտոմատացման ուղղությամբ: