Վանենի Վարդանյանի ֆեյսբուքյան էջից․
«Լրիվ նորմալ է, որ երեխան ինչ որ բան տեսնի, ուզի ու չստանա: Իրականում շատ կարեվոր է, որ հենց այդպես էլ լինի:
Դա երեխային սովորեցնում է շատ կարեւոր մի հմտություն՝ հաջողությամբ դիմակայել հիասթափություններին:
Երեխան պետք է ուզի ու երազի:
Երեխան պետք է արտահայտի իր ցանկություններն ու երազանքները:
Բայց դա չի նշանակում, որ պիտի միշտ ստանա իր ուզածը:
Երեխային ասեք՝
“Հասկանում եմ, որ շատ ես ուզում:
Մեկ-մեկ մեր ուզած բաները լինում են,
մեկ – մեկ չեն լինում
ու մենք մեզ լավ չենք զգում:
Մենք կարող ենք շարունակենք ուզել
ու փորձել ստանալ մեր ուզածը:
Ու միշտ պետք է հիշենք,
որ եթե նույնիսկ մեր ուզածը չի լինում,
մեկ է էլի մենք մեզ կարող ենք լավ զգալ»: