Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից.
«Սա Էրիկ Հարությունյանն է, նա, ով նախօրեին Ծիծեռնակաբերդի այգում դաժանաբար հարվածում էր շանը։
Պարզվում է՝ շների հանդեպ բռնությունն այս երկոտանու մոտ հոբբի է։
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia , որպես առաջին քայլ՝ սրա ձեռքից պետք է արագ վերցնել շանը, քանի դեռ, կամ՝ եթե արդեն չի սպանել եւ սրա հանդեպ հարուցել քրեական գործ՝ կենդանուն խոշտանգելու հոդվածով։
Հիմա էլ չեք կարող ասել չէ՞՝ չենք գտնում ո՞վ է եւ որոնողական աշխատանքները, իբր, շարունակվում են։
Անունը եւ բնակության հասցեն հստակ է։
Հա, էս մի տեսանյութում մի կին, շան հանդեպ էս երկոտանու հերթական բռնության ժամանակ բղավում է՝ «լավ է անում»։
Ոնց հասկացա՝ էդ կինը իր երեխաների հետ էլ է նույն կերպ վարվում, ուստի բռնությունն իր համար «լավ անել» է
Հ.Գ. տեսանյութը՝ Radio Aurora-ի»։