Huawei-ը պատրաստվում է ստեղծել ChatGPT-ի իր տարբերակը, որը կարող է կոչվել NetGPT (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Huawei-ը պատրաստվում է ստեղծել ChatGPT-ի իր տարբերակը, որը կարող է կոչվել NetGPT

Չինական Huawei ընկերությունը, ըստ ամենայնի, ծրագրում է ստեղծել արհեստական ​​բանականությամբ աշխատող չատբոտ ChatGPT-ի սեփական տարբերակը, այս մասին տեղեկացնում է gizmochina.com-ը։

Նոր մշակման հնարավոր անվանումն է NetGPT։ Չինաստանի արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակի կայքում արդեն առկա է համապատասխան ապրանքանիշի գրանցման՝ Huawei-ի կողմից ներկայացված դիմումը։

Հայտնի է, որ Huawei NetGPT ապրանքանիշը վերաբերում է արտոնագրերի դասի 9-ին, որը ներառում է «գիտական ​​գործիքներ»:

Այժմ դիմումը գտնվում է քննարկման ենթակա դիմումների սպասման ցանկում, գործակալության կայքում չկան մանրամասներ այն մասին, թե ինչի համար է օգտագործվելու այս ապրանքանիշը։

Ըստ կայքի՝ ապրանքանիշի անունից կարելի է ենթադրել, որ Huawei-ը պատրաստում է OpenAI-ի ChatGPT չատբոտի սեփական մրցակիցը։ Սա հաստատում է նաև Huawei-ի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը մտադիր չէ ChatGPT-ն ինտեգրել իր արտադրանքներին, փոխարենը կենտրոնանալու է արհեստական բանականության ավելի լավ տեխնոլոգիաներ զարգացնելու վրա:

Ըստ gizmochina.com-ի՝ նման լուծում կարող է լինել NetGPT-ը, որով Huawei-ն ապագայում կհամալրի իր սարքերը։