Էրդողանի քարոզարշավը բացառապես հիմնված է մարդկանց էմոցիաների վրա․ ռազմագետ
Advertisement 1000 x 90

Էրդողանի քարոզարշավը բացառապես հիմնված է մարդկանց էմոցիաների վրա․ ռազմագետ

«Մինչև այս պահը Էրդողանի քարոզարշավը բացառապես հիմնված է մարդկանց էմոցիաների վրա։ Թե ինչ արդյունք կտա դա, պարզ կլինի ընտրություններին»։ Այդ մասին ֆեյսբույքյան իր էջում գրում է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը․

«Այսօր Էրդողանը բայրաքթար է կիրառել իր քաղաքական հակառակորդ Քըլըչդարօղլուի դեմ։ Սակայն ոչ թե օդ է հանել բայրաքթարը, այլ պարզապես հոգեբանական գրոհ է իրականացրել դրանով։

Նա այսօրվա հանրահավաքում հայտարարել է, որ Քըլըչդարօղլուն ուզում է գա, որ «այս ազգի ձեռքից «Թեքնոֆեստը» վերցնի»։

Սա ասելով նկատի ունի այս օրերի բազմաթիվ թուրքական ազգային տեխնոլոգիական ընկերությունների ամենամյա «Թեքնոֆեստ» միջոցառումը, որը տեղի ունենում նաև այս օրերին, որտեղ մշտապես գլխավոր ֆավորիտը հենց իր փեսան է՝ Սելջուկ Բայրաքթարը «Բայրաքթար»-ով։ Այս կերպ Էրդողանը հոգեբանորեն ազդում է ընտրողների վրա, վախի մթնոլորտ ձևավորում, որ թե ընդդիմությունը հաղթի, ապա թուրքական «հանրահռչակ» բայրաթարը կդադարի գոյություն ունենալուց և ընդհարպաես ազգային տեխնոլոգիան»,- նշել է նա։



Նման նյութեր