Չինաստանում սկսել են թվային մարդ ստեղծել ընդամենը $145-ով․ որտե՞ղ այն կարող է կիրառվել
Advertisement 1000 x 90

Չինաստանում սկսել են թվային մարդ ստեղծել ընդամենը $145-ով․ որտե՞ղ այն կարող է կիրառվել

Tencent Cloud ընկերությունը ներկայացրել է թվային մարդու արտադրության համար նախատեսված թվային հարթակ, որը կոչվում է Deepfakes-as-a-Service (DFaaS), տեղեկացնում է The Register-ը։

Մարդու թվային տարբերակն ստեղծելու համար ծառայությանն անհրաժեշտ է տվյալ մարդու մասնակցությամբ ընդամենը երեք րոպե տևողությամբ տեսանյութ, նրա կողմից արտասանված 100 նախադասություն և 24 ժամ ժամանակ։ Եվ այս ամենը արժե ընդամենը 145 դոլար:

Մարդու թվային տարբերակը հասանելի է ինչպես ամբողջ հասակով, այնպես էլ մինչև գոտկատեղը տարբերակով։ Ծառայությունը հասանելի է թե՛ չինարեն, թե՛ անգլերեն լեզուներով:

Tencent Cloud Intelligent Digital Human Products-ի գլխավոր մենեջեր Չեն Լեյն ասել է, որ ընկերությունը հույս ունի կառուցել «խելացի թվային մարդու ստեղծման ավտոմատացված ֆաբրիկա»:

Tencent-ն իր թվային մարդկանց համար առաջարկում է հինգ ոճ՝ երեք 3D (իրական, կիսաիրական և անիմացիոն) և երկու 2D (իրական և անիմացիոն):

Թվային մարդկանց կարելի է օգտագործել, օրինակ, չատբոտերի հետ աշխատանքում, որոնք գնալով շատ տարածված են դառնում: Տեղական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Tencent-ը կարող է օգտագործել այս մշակումը թվային բժիշկների, իրավաբանների և այլ մասնագետների ստեղծման համար:

news.am