«ՀՀԿ-ն արտաքին դաշտում միշտ գործել է ՀՀ շահերից ելնելով և այսօր ոչ ոք բարոյական իրավունք չունի դա շահարկելու իր կեղտոտ խաղերի համար». Միշա Գալուստյան
Advertisement 1000 x 90

«ՀՀԿ-ն արտաքին դաշտում միշտ գործել է ՀՀ շահերից ելնելով և այսօր ոչ ոք բարոյական իրավունք չունի դա շահարկելու իր կեղտոտ խաղերի համար». Միշա Գալուստյան

Միշա Գալուստյանը գրում է.

«Հինգ տարի է շրջանառվում է անմեղսունակ թեզը, թե բա նախկինները տվել էին, գցեցին խեղճ նիկոլի գրպանը։

Բացառիկ մտքի թռիչք, որը ծամելու ու կուլ տալու համար IQ-ն պետք է միանիշ թիվ լինի։

Չեմ եղել հանրապետական, ոչ էլ իմ վրա եմ ուզում վերցնել դատապաշտպանի դեր, բայց տեղում չդոփելու համար պետք է լինել օբյեկտիվ։

Այո, նախկին իշխանությունների ժամանակ եղել են շատ օբյեկտիվ բացթողումներ, սակայն բոլորը եղել են ներքաղաքական հարթակում։ Արտաքին հարթակում մենք ունեցել ենք հստակ մոտեցումներ բանակցային գործընթացների նկատմամբ, որի արդյունքում Ալիեվը փնթփնթում էր, “թե փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը”:

Այսինքն ներկա խումբը, որը զբաղեցնում է իշխանական աթոռը, նախկին ներքաղաքական խնդիրները համառորեն փորձում է տարածել նաև ՀՀ արտաքին քաղաքականության վրա, նպատակ ունենալով որևէ կերպ արդարացնել սեփական քաղաքական իմպոտենտությունը։

ՀՀԿ-ն արտաքին դաշտում միշտ գործել է ՀՀ շահերից ելնելով և այսօր ոչ ոք բարոյական իրավունք չունի դա շահարկելու իր կեղտոտ խաղերի համար։ Իսկ արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով ոչ ոք այնքան տեղեկացված չէ և չունի այնքան փորձ, որքան ՀՀ երրորդ Նախագահը։ Որքան շուտ հասկանաք դա, այնքան փոքր կորուստներով դուրս կգանք այս իրավիճակից»։



Նման նյութեր