Ոչ ոք չգիտի, թե Աստված և ճակատագիրն ինչ փորձություններ են նախատեսել մեզ համար։
Համարյա ողջ Հայաստանը երկարությամբ, լայնքով և բարձրությամբ ոտքի տակ տված նվաստս հենց ոտքի ծանրագույն վնասվածքից և բարդ վիրահատությունից հետո գրեթե երեք ամիս անկողնում գամված լիենուց և հենակներով հազիվ տեղաշարժվելուց հետո այսօր ինքնուրույն արեցի կյանքիս ամենադժվար մոտ 500-600 ֆիզիկական քայլերը։
Եվ այդ քայլերի համար մինչև կյանքիս վերջ պարտական եմ լինելու հրաշագործի անհավատալի գիտելիքներ և կախարդական ձեռքեր ունեցող բժիշկ Hayk Aghamalyan -ին, որն իր ոչ պակաս հրաշագործ գործընկերների և անվերջ հոգատար մարդկանց ու բժիշկների՝ Tigran Sargsyan -ի և Erik Qosyan -ի, թիմի հետ ոչ միայն հաջողությամբ իրականացրեցին բարդագույն վիրահատությունը, այլ նաև մշտապես վառ պահեցին կրկին լիրաժեք քայլելու իմ թուլացած հույսը։
Եվ վերջապես, երախտիքիս խոսքը խիստ անկատար կլիներ, եթե չլինեին մի աշխարհ հոգատարությամբ ու խնամքով ինձ հետ ռեհաբիլիտացիայի կուրս անցկացնող հրաշք բժիշկներ Tatev Fidanyan -ը և Arthur Yeranyan -ը։
Հայաստանը անվերջ սիրելու երկիր է՝ սիրելու, որովհետև աշխարհում որևէ այլ տեղ չկան նման մասնագետներ և մեծատառով Մարդիկ, որոնց անսահման երախտագիտությունս հայտնելու համար նույնիսկ մեր հզոր ոսկեղենիկ հայերենում բառեր չեմ գտնում։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից