2-րդ բանակային կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել. Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

2-րդ բանակային կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել է, թե 2-րդ բանակային կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել։

«Ես չգիտեմ, թե որն է 2-րդ (Գեղարքունիքի) բանակային կորպուսի հաջողության գրավականը, բայց այն հաճախ է աչքի ընկնում (լավ առումով)։

Այսօր այդ կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել։ Որքանով ինձ է հայտնի` 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը զրահատեխնիկա կորցրած չկար։

Բայց, ամենակարևորը, տղերքը զոհ չեն տվել։ Այսօր եզակի դեպքերից էր, երբ առաց զոհի կարողացել ենք արժանի հակահարված տալ։

Ընդորում, չեն վախեցել ոչ իրենց վրա աշխատող մեծաթիվ հրետանուց, ոչ էլ վերևում շրջող Բայրաքթարից։

Ապրեն զինվորներն ու հրամանատարները։ Գրագետ ու դուխով աշխատանքը այ այսպես է լինում»։



Նման նյութեր