«Էլի ենք խփելու». ուշագրավ մանրամասներ «Նեպտուն» մարզահամալիրի մոտ 18-ամյա երիտասարդի կյանքից զրկման դեպքից. Armlur.am
Advertisement 1000 x 90

«Էլի ենք խփելու». ուշագրավ մանրամասներ «Նեպտուն» մարզահամալիրի մոտ 18-ամյա երիտասարդի կյանքից զրկման դեպքից. Armlur.am

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Նեպտուն» մարզահամալիրի մոտ 18-ամյա երիտասարդի կյանքից զրկման դեպքից։ Ինչպես հայտնի է 18-ամյա Դ. Թամարյանի սպանության մեջ մեղադրվում է 26-ամյա Հայկ Մելտոնյանը, ով արդեն 2 ամիս է՝ կալանքի տակ է։

Բանն այն է, որ դեռեւս 2016թ Թամարյանի հայրը չնչին կենցաղային հարցով վիճաբանել է Մելտոնյանների հետ, որից հետո բարեկամների հետ հարձակվել եւ սպանել են Հայկ Մելտոնյանի 25-ամյա եղբորը՝ Անդրանիկ Մելտոնյանին։ Այս քրեական գործը Վրաստանի իրավապահների կողմից կոծկվել է, սպանության հատկանիշներից հանել են խմբի մասը, սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամարյանի հորը՝ Անդրանիկ Թամարյանին էլ ընդամենը 7 տարվա ազատազրկման դատապարտել։

Ուշագրավ է, որ 7 տարվա ազատազրկման են դատապարտել նաեւ պաշտպանվողին, ով սպանության փորձի մեջ է մեղադրվում, այսինքն՝ նրա կրակոցից ոչ մեկ մի մահացել, վիրավորվել է։

Այս դեպքից հետո երկու ընտանիքների միջեւ կոնֆլիկտը ավելի է սրվել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը պատմեց քրեական գործով ի հայտ եկած ուշագրավ հանգամանքներ։ Մասնավորապես, կրտսեր Մելտոնյանի սպանությունից հետո Թամարյանները սկսում են իրենց վատ պահել, գալիս են զոհվածի գերեզմանի մոտ, տեսնելով ողբացող ընտանիքի մորը, դիտմամբ բարձր երաժշտություն են միացնում, ծիծաղում, սելֆիներ անում գերեզմանի ֆոնին եւ տարածում սոցիալական ցանցում, հայտարարում, թե «էլի ենք սպանելու, մի բողոքեք, թե չէ էլի ենք խփելու, մենք հզոր ենք, нас не победить, հայրս շուտով դուրս է գալու․․․»։ Վրաստանում Մելտոնյաները պայքար են սկսում արդարության հասնելու համար, հորեղբայրը հացադուլ է հայտարարում, հանդիպում դատախազի հետ, արդյունքում գործը վերաբացվում է եւ իրավապահ համակարգի աշխատակիցներ են կալանավորվում կոռուպցիայի համար։

Այժմ էլ այդ գործի շրջանակներում կալանավորված է Դավիթ Թամարյանի հայրը՝ Անդրանիկ Թամարյանը, վարորդը, իսկ պապը հետախուզման մեջ է։

Եղբոր մահվանից հետո Հայկը հոգեբանական ծանր, սթրեսային վիճակում է հայտնվում, ինքնամեկուսանում, հանգստացնող դեղորայք օգտագործում, հոգեբանի այցելում։ Մորից իմանալով Դավիթ Թամարյանի այս արարքների մասին՝ որոշում է նրան հանդիպել, պաշտպանության նպատակով հետը նաեւ իր զենքն է վերցնում։ Հասնելով Թամարյանի բնակության վայր՝ Հայկի վիճակը վատանում է, սկսում է դողալ, սիրտը սկսում է արագ աշխատել, որոշում է վերադառնալ, երբ հանկարծ նկատում է Դավիթին, աչքերի առաջ հայտնվում է եղբայրը, ով մահացել է հենց իր ձեռքերի մեջ՝ չկարողանալով արտաբերել անգամ վերջին խոսքերը։

Իր ցուցմունքներում Հայկը պատմել է, որ չի գիտակցել՝ ինչ է արել, գիտակցությունը մթագնել է եւ սթափվել է՝ տեսնելով արյուն, Դավիթին՝ գետնին ընկած ու սկսում է վազել՝ նստելով պատահական մի տաքսի եւ ուղիղ գնալով ոստիկանություն՝ հանձնվելու։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին՝ ժամը 23:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին է ներկայացել Հ․Մ․-ն և հայտնել, որ 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 40 հասցեի մոտ իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից 7 անգամ կրակել և սպանել է Դ․Թամարյանին:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ստեղծվել է քննչական խումբ:



Նման նյութեր