Հարություն Մնացականյանը Facebook-յան իր էջում գրել է.
«Ինձ շատ հետաքրքիր է, մեր ԶԼՄ-երի մեծ մասը, որոնք ամեն օր սենսացիաներ են ման գալիս, «ցնցումներ» անող ու «շոկի» մեջ գցող տեսանյութեր են հրապարակում այս կամ այն չծագած ու հանգած աստղիկների մասին, լուսաբանում, թե հիմա դրանց մասին նյութերն են մեծ պահանջարկ վայելում, դրանց հետ մեկտեղ ինչի՞ ցույց չեն տալիս, որ մեր ազգային կամերային երգչախմբի և նվագախմբի կատարմամբ Վիվալդիի «Գլորիա» գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարմամբ՝ ապահովել է 1.400.000-ից ավելի դիտումներ: Հիացե՛ք:
Հ.Գ. Տեսանյութի տակի մեկնաբանությունները տեսե՛ք, ոչ մի հայի մեկնաբանություն չկա»: