Դստերը ծեծած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար․ Mediahub
Advertisement 1000 x 90

Դստերը ծեծած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար․ Mediahub

MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արեւշատյանն է, ունի 5 երեխա։

Լրատվամիջոցի տեղեկություններով, վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։