«Արդեն պարզ է, որ այդ սկանդալային տեսանյութը համացանցում հենց այնպես չի հայտնվել հիմա. ենթադրաբար, նպատակը մեկն է». Համբարյան
Advertisement 1000 x 90

«Արդեն պարզ է, որ այդ սկանդալային տեսանյութը համացանցում հենց այնպես չի հայտնվել հիմա. ենթադրաբար, նպատակը մեկն է». Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ «կապ» կա Ստամբուլյան կոնվենցիայի և սկանդալային տեսանյութի միջև։

Սկանդալային տեսանութի հայտնվելուց հետո սորոսականները և ընտանեկան բռնության դեմ պայքարողները գերակտիվացել են և պահանջում են շատ արագ վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան…

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու՝ ԱԺ աշնանային նստաշրջանից առաջ այս այլանդակ տեսանյութը, որը որքան հասկանալի է ավելի վաղ էր նկարահանվել, հայտնվեց համացանցում… Հասարակության մոտ շոկ առաջացրած այդ տեսանյութի ֆոնին էլ ակտիվացան Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովները` թե բա «շատ շուտ վավերացնենք և փրկենք երեխաներին ընտանեկան բռնությունից»…

Ըստ ԶԼՄ֊ների էլ ճիվաղ այլասերված կինը իրավապահներին հայտնել է, որ այդ ամենն արել է գումարի դիմաց, բայց պատվիրատուին ԻԲՐ չի ճանաչում և չի հիշում…

Ամեն դեպքում արդեն պարզ է, որ այդ սկանդալային տեսանյութը համացանցում հենց այնպես չի հայտնվել հիմա և, ենթադրաբար, նպատակը մեկն է` վավերացնել տալ Ստամբուլյան կոնվենցիան…»