Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Նարեկ Գ.-ն է։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում Հ. Հովհաննիսյան փողոցի 119 շենքին հարակից զբոսայգում վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Գ.-ի և Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Բ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Նարեկ Գ.-ի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի վայրում՝ զրուցարանի մոտ, հայտնաբերվել է գարեջրի մոտ 30 դատարկ շիշ, հողաթափ և գլխարկ, որոնք քննիչն առգրավվել է։