Գրկել սիրող շունը սոցցանցերի աստղ է դարձել
Advertisement 1000 x 90

Գրկել սիրող շունը սոցցանցերի աստղ է դարձել

Լուբուտինա կամ պարզապես Լուբի անունով ոսկեգույն ռետրիվերը Համացանցի աստղ է դարձել գրկախառնությունների նկատմամբ ունեցած իր հակումով: Այդ մասին գրել է The Huffington Post-ը:

«Նա շատ համառն է: Ըստ էության, նա ինձ ստիպում է դա անել: Լուբին կարծես ասում է. «Ես երբեք չեմ գնա, եթե դու ինձ թույլ չտաս հենց հիմա հրապարակորեն սերս հայտնեմ»,-պատմում է Լուբիի տերը՝ Սեզար Ֆեռնանդես-Չավեսը, որը կանոնավոր կերպով իր կենդանուն լուսանկարում է Նյու Յորքի փողոցներում:

Հինգ տարեկան ռետրիվերը սիրում է գրկել նաև ուրիշներին: Ֆեռնանդես-Չավեսի խոսքով՝ եթե նրա վրա ուշադրություն դարձնող անցորդներից որևէ մեկը դուրս է գալիս Լուբիին, նա բավականին արագ է հարմարվում նրան:

 



Նման նյութեր