Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ
Advertisement 1000 x 90

Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ

Արցախում դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 200 մարդ է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Ավելի քան 400 մարդ վիրավոր է։ «Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն, կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր»,– նշված է տարածած հաղոդագրության մեջ։
Ավելացել է նաև զոհերի և վիրավորների թիվը քաղաքացիական բնակչության շրջանում։ Արցախի ՄԻՊ–ի վերջին տեղեկություններով` խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40–ը, որոնցից 13-ը երեխաներ են: Այս պահի դրությամբ հաստատվել է քաղաքացիական անձանց մահվան 10 դեպք, նրանցից 5-ը երեխաներ են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է նաև փաստահավաք գործունեությունը անհայտ կորածների ճակատագրի պարզման համար։