Կարեն Կարապետյանը «սութի» PR հանդիպումներ չի կազմակերպում
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանը «սութի» PR հանդիպումներ չի կազմակերպում

«Երեկ ԵՊՀ ուսանողների հետ վարչապետի հանդիպման ժամանակ ինձ համար ամենահաճելի պահն այն էր, որ ուսանողների քանակն ու «որակը» կանոնակարգված չէր:

Միայն այն հանգամանքը, որ ուսանողները ուսման վարձի վերաբերյալ ակցիա կազմակերպեցին և ուսխորհրդի ու ռեկտորատի կողմից կազմակերպված «հաճելի» հարցեր չհնչեցրեցին, ինձ համար ամեն ինչ արժեր:

Եթե չեմ շփոթվում, վերջին անգամ, մի 10-12 տարի առաջ, Արամ Մանուկյանի որդին էր «տհաճ» հարց ուղղել Ռոբերտ Քոչարյանին, որից հետո ԲՈՒՀ-երում ղեկավարության հետ բոլոր հանդիպումները շատ «գլադկի» էին անցնում: Չգիտեմ ինչքանով է Կարեն Կարապետյանին հաճելի լրագրողների հետ հանդիպումները, բայց, որ սութի PR հանդիպումներ չի կազմակերպում միայն նրա համար, որ իրեն նախօրոք գրված «հաճելի» հարցեր տան ու ինքն էլ «հերոս-հերոս» պատասխանի, շատ բանի մասին է խոսում»,- Facebook-յան իր էջում գրել է վերլուծաբան Կարեն Քոչարյանը:



Նման նյութեր