Ռենե Մագրիտ. 5 փաստ, 5 նկար
Advertisement 1000 x 90

Ռենե Մագրիտ. 5 փաստ, 5 նկար

Բելգիացի սյուռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի(1898-1967) աշխարհահռչակ գործերը զարմացնում են իրենց արտասովոր կոմպոզիցիայով, խորհրդավորությամբ, դիտողին մղում գտնելու մեկնաբանություններ: Նկարչի արվեստը հասկանալու ու մեկնաբանելու ճիգերն ավելի հաճախ ավարտվում են փիլիսոփայական ընդհանրացումներով, իսկ նկարներն այդպես էլ մնում են հանելուկային, սակայն անչափ տպավորիչ ու ազդեցիկ: Art365-ը առանձնացրել է նկարչի հինգ գործ, որոնք ներկայացվում են նրա կյանքի ուշագրավ դրվագների ուղեկցությամբ:

1. Երբ Ռենեն 14 տարեկան էր՝ 1912 թ., հոգեբանական ճգնաժամի մեջ գտնվող նրա մայրը ինքնասպան է լինում՝ իրեն նետելով Սամբրե գետը՝ Շառլեռուայում: Այս դժբախտությունը մեծ ազդեցություն է գործում պատանու ներաշխարհի վրա:

Գոլկոնդա, 1953

2.1915 թ. թողնում է դպրոցն ու Բրյուսելում ընդունվում Գեղեցիկ արվեստների ակադեմիա: Սակայն կրթությունը նրան չի բավարարում, դասերի նա հաճախում մեծ դադարներում և, ի վերջո, 1918 թողնում է ակադեմիան և բացում իր ստուդիան:

Ոչ կրկնօրինակման համար, 1937

3. Մինչ սյուրռեալիստական իր հայտնի գործերի ստեղծումն ու մեծ հռչակը, Ռենե Մագրիտը աշխատում էր թղթային արտադարանքի ֆաբրիկայում՝ որպես պլակատների ու գովազդային նյութերի ձևավորող: Հետագայում նույնպես նրա արվեստում նկատվում են մարկետինգային սկզբունքներ և նկարիչը երբեմն-երբեմն վերադառնում է գովազդին:

 

Գլխարկով մարդը, 1964

4.Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նկարիչը ստեղծում է սյուրռեալիզմի մի նոր ուղղություն, որը կոչում է «արևային սյուրռեալիզմ»:

Կարտ-բլանշ, 1965

5.Ռենե Մագրիտի արվեստը մեծ ազդեցություն է գործել 20-րդ դարի երկրորդ կեսի կոնցեպտուալիստ և Պոպարտ ուղղության նկարիչների, մասնավորապես Էնդի Ուորհոլի, Ռոբերտ Ռաուշենբերգի և մյուսների վրա:

Սիրահարները, 1928

art365.am