Facebook սոցիալական ցանցն ստեղծել է ցանցի ներսում թափուր տեղերի տեղադրման և որոնման նոր գործառույթ: Այս մասին հաղորդագրությունը զետեղվել է ընկերության կայքում:
Առայժմ այս հնարավորությունը կգործի ԱՄՆ-ում և Կանադայում ցանցի օգտատերերի համար: «Սկսած այսօրվանից ԱՄՆ-ում և Կանադայում բիզնեսները կկարողանան տեղադրել թափուր տեղերը, իսկ դրանց ապագա աշխատակիցները կկարողանան հեշտությամբ գտնել այդ հայտարարությունները դրանց էջերում՝ մտնելով «թափուր տեղեր» նոր բաժինը: Այս նոր փորձը գործարարությանը կօգնի որակյալ աշխատողներ գտնել այնտեղ, որտեղ նրանք արդեն անցկացնում են իրենց ժամանակը՝ Facebok-ում և հեռախոսում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայտարարություններն օգտատերերի մոտ կհայտնվեն նորությունների ժապավենում: Հետաքրքրած հայտարարության վրա սեղմելիս կհայտնվի այն ձևը, որում արդեն արտացոլված կլինի անձնական պրոֆիլի տեղեկատվությունը, որը կարելի է կա՛մ ուղարկել գործատուին, կա՛մ նախապես խմբագրել:
Facebook-ն առաջատար սոցիալական ցանցերից մեկն է աշխարհում: Սոցցանցի ամսական լսարանը գերազանցում է 1,71 միլիարդն ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: