Սևամորթ դեռահասի և ոստիկանի պարամարտով տեսահոլովակը վիրուսային է դարձել
Advertisement 1000 x 90

Սևամորթ դեռահասի և ոստիկանի պարամարտով տեսահոլովակը վիրուսային է դարձել

Ամերիկացի ոստիկանի և սևամորթ դեռահասի պարը ներկայացնող տեսահոլովակը Համացանցում սրընթաց ժողովրդականություն է ձեռք բերում: Դրան ուշադրություն է դարձրել The Daily Mail հրատարակությունը:

Ջեյսոն անունով տղան ոստիկան Քոդի Ուիլյամսին կանչել է պարամարտի: Ուիլյամսի գործընկերը համաձայնել է գոտեմարտը նկարահանել տեսահոլովակով, իսկ այնուհետև այն հարապարակվել է Նեշի օկրուգի (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) ոստիկանական ստորաբաժանման Facebok-ում:

Մրցակիցները հանդիպել են ավտոկայանատեղում և աշխույժ երաժշտության ներքո սկսել մարտը: Արդյունքում հաղթանակ է տարել դեռահասը, քանի որ սպա Ուիլյամսը սկսել է ծիծաղել և չի կարողացել շարունակել պարը:

Տեսահոլովակը մեկ օրում հավաքել է գրեթե 250 հազար դիտում և երեք հազար լայք:

 



Նման նյութեր