Ի՞նչ անել երեխայի սուր շնչառական վարակի դեպքում․ ԱՆ ջերմիջեցման կանոններ է հրապարակել
Advertisement 1000 x 90

Ի՞նչ անել երեխայի սուր շնչառական վարակի դեպքում․ ԱՆ ջերմիջեցման կանոններ է հրապարակել

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին:

Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։

Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։

Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը:

Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա:

Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։

Հիշե՛ք` բալիկի առաջին օգնականն առողջության առաջնային պահպանման օղակի` պոլիկլինիկայի մանկաբույժն է, ուստի, եթե երեխան ունի ախտանշաններ, դիմե՛ք բժշկին»,- ասված է հայտարարության մեջ:



Նման նյութեր