0 երեխա, բայց 110 հազար եվրո փող. 50-ամյա կինը 17 անգամ ձևացրել է թե հղի է, որպեսզի դեկրետի գումար ու այլ նպաստներ ստանա
Advertisement 1000 x 90

0 երեխա, բայց 110 հազար եվրո փող. 50-ամյա կինը 17 անգամ ձևացրել է թե հղի է, որպեսզի դեկրետի գումար ու այլ նպաստներ ստանա

Իտալիայի բնակչուհուն դատի են տվել այն բանի համար, որ 24 տարի շարունակ հղի է ձևացրել, որպեսզի դեկրետի գումար ու նպաստներ ստանա։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝  գրել է Oddity Central-ը։

Ըստ աղբյուրի՝ 50-ամյա Բարբարա Իոելեն առնվազն 17 անգամ կեղծել է հղիությունը՝ աշխատանքի վայրից ծննդաբերության արձակուրդի գումար և նպաստներ ստանալու համար։ 24 տարվա ընթացքում նա ընդհանուր առմամբ ստացել է 110 հազար եվրո։ Կինը ստել է, որ 12 անգամ վիժել է, իսկ մնացած հինգ հղիությունները լավ են անցել։ Նա ասել է, որ իբր հինգ առողջ երեխա է լույս աշխարհ բերել, որոնց անվանել է Բենեդետտա, Անժելիկա, Աբրամո, Լետիսիա և Իսմայել։

Կասկածներ չհարուցելու համար Իոելեն իր յուրաքանչյուր կեղծ հղիության ժամանակ բարձերից կեղծ փոր է սարքել իրեն, քայլել այնպես, ասես հղի է, ինչպես նաև բազմաթիվ փաստաթղթեր ու տեղեկանքներ կեղծել։

Ոստիկանությունը կասկածել է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, երբ կինը «կրում էր» իր կրտսեր երեխային, որին, իբր, լույս աշխարհ է բերել 2023 թվականի դեկտեմբերին։ Իշխանությունները հետաքննել են դեպքը և պարզել, որ որևէ մեկը ոչ «նորածնին», ոչ էլ Իոելի մյուս «երեխաներին» երբևէ չեն տեսել:

Ոստիկանությունը հավաքել է անհրաժեշտ ապացույցները և կնոջը մեղադրել խարդախության, ինքնության յուրացման և այլ հանցագործությունների մեջ։ Նշվում է, որ Իոելեն հրաժարվել է ներկայանալ քննիչների հարցաքննությանը։ Նա ներկայացրել է 2 բժշկական տեղեկանք, այս անգամ իսկական, այն մասին, որ ինքը վատառողջ է, սակայն նրան ազատազրկում է սպառնում։



Նման նյութեր