Փրկարարական ծառայություն փետրվարի 17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքում՝ «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում: Ինչպես հայտնեցինԱԻՆ լրատվական ծառայությունից, հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ 1-ին հարկում՝ գնումների և մոնիթորինգի բաժնի գրասենյակի նախասրահում (մոտ 65 քմ տարածք), այրվել է կախովի առաստաղ՝ 3 քմ, այրվել՝ 1 օդորակիչ, 1 պատուհան, 10 տուփ թուղթ, ջերմահարվել՝ 63 քմ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել ՝ 23:31-ին:
Հրդեհի վայրում է գտնվել ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության ավագ հրաձիգը, ով հոսպիտալացվել է (ծխահարում) «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: