Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 49/4 շենքի 6-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում մի տղամարդ որը ներկայացել է բնակարանի սեփականատեր ասում էր որ հրդեհի պատճառը 3 կիլոգրամանոց գազաբալոն է եղել, ունեցել է գազի արտահոսք, ապա պայթել է ու սկսվել է կրակ առաջանալ, ինչը շատ արագ տարածվել է:
Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան: