The New York Times-ը հրապարակել է 21-րդ դարի 100 լավագույն գրքի ցանկը։
Թերթն ավարտել է 2000 թվականի հունվարի 1-ից աշխարհում լույս տեսած գլխավոր գրքերի մասին իր մեծ հատուկ նախագիծը։
Դրա համար լրագրողները խնդրել են ավելի քան 500 գրողի, հրապարակախոսի, բանաստեղծի, գրականագետի, թարգմանչի և այլ փորձագետների ընտրել իրենց կարծիքով ամենաարժեքավոր վեպերը, որոնք գրվել են 21-րդ դարի առաջին քառորդում։
Առաջին տեղում իտալացի գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» (2012) վեպն է,որը պատմում է 1950-ական թվականներին Նեապոլի աղքատ շրջանից երկու ընկերների՝ Ելենայի և Լիլայի կյանքի մասին:
Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի գրող Իզաբել Ուիլկերսոնի «Այլ արևների ջերմությունը» գիրքը (2010)։
Սա պատմական վեպ է սևամորթ ամերիկացիների՝ 1915-1970 թվականներին Հարավային Նահանգներից դեպի երկրի հյուսիս և արևմուտք մեծ միգրացիայի մասին։
NYT ցուցակի երրորդ տեղում է Հիլարի Մանթելի «Վուլֆհոլը»։
«Վոլֆհոլը» 16-րդ դարի Անգլիայի պատմության մեջ կարևոր քաղաքական գործիչ Թոմաս Քրոմվելի մասին է։
Ցուցակում չեն ընդգրկվել Ռուսաստանի և Ուկրաինայի գրողների գրքերի թարգմանությունները։