Պաշտպանեք ձեր WhatsApp օգտհաշիվները, քանի որ զանգվածաբար գողանում են դրանք․ Սամվել Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

Պաշտպանեք ձեր WhatsApp օգտհաշիվները, քանի որ զանգվածաբար գողանում են դրանք․ Սամվել Մարտիրոսյան

Հաքերները շարունակում են Հայաստանում գողանալ WhatsApp օգտահաշիվներ, Instagram-ի իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին»,- ասել է նա:

Մարտիրոսյանը նշել է, որ չգիտի, թե ինչպես են կոտրում օգտահաշիվները: «Դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում SMS-ը, բայց ինչ-որ մեկի ձեռքն է դա ընկնում: Հնարավոր է, որ յուրահատուկ հաքերային հարձակման ձև կա»,- նշել է նա։

Սամվել Մարտիրոսյանը նաև ասել է, թե հնարավոր է, որ «արդեն ներթափանցում է եղել Հայաստանում ինչ-որ համակարգերում, որոնք կապ ունեն կարճ հաղորդագրությունների ստացման և բաշխման հետ։

«Դա երրորդ կողմի միջնորդ կազմակերպություններն են»,- ասել է նա՝ հավելելով, որ այս կազմակերպությունների հետ արդեն նման միջադեպ եղել է 2020-ի տավուշյան դեպքերի ժամանակ