Ամերիկյան Google կորպորացիան թողարկել է Android 15 օպերացիոն համակարգը՝ գաղտնիության ապահովման նոր հնարավորություններով և արհեստական բանականության օգնությամբ գողությունից պաշտպանվելու գործառույթով։
Pixel սմարթֆոնների օգտատերերն առաջինը կներբեռնեն նոր օպերացիոն համակարգըը։ Android 15-ում հնարավոր կլինի ստեղծել «անձնական տարածք» այն հավելվածների համար, որոնք ցանկանում եք թաքցնել սարքին հասանելիություն ունեցող այլ մարդկանցից: Դրանք կարող են լինել ծանոթությունների հավելվածներ, բանկային ծառայություններ և սոցիալական ցանցեր: Դրանց մուտք գործելու համար կպահանջվի լրացուցիչ նույնականացում: Սմարթֆոնում հնարավոր կլինի թաքցնել անգամ այդ հավելվածների գոյության փաստը։
Պլանշետներում և ծալովի սարքերում այժմ հնարավոր կլինի ամրացնել և ապաամրացնել առաջադրանքների պանելները՝ հավելվածներ ավելի արագ մուտք գործելու համար: Հնարավոր կլինի երկու հավելված միավորել մեկ պատկերակի մեջ և գործարկել դրանք միաժամանակ։
Theft Detection Lock (Գողության հայտնաբերման կողպեք) գործառույթի շնորհիվ սարքն ինքնաբերաբար կհայտնաբերի, երբ ինչ-որ մեկը փորձի գողանալ սմարթֆոնը և ակնթարթորեն կարգելափակի սարքը: Remote Lock գործառույթի միջոցով օգտատերը կկարողանա կողպել սարքը մեկ այլ Android սարքից՝ օգտագործելով հեռախոսահամարը: