Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S25 Ultra-ի բարձրորակ լուսանկար՝ «նոր դիզայնի տեսախցիկով»
Advertisement 1000 x 90

Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S25 Ultra-ի բարձրորակ լուսանկար՝ «նոր դիզայնի տեսախցիկով»

X սոցիալական ցանցի Technizo Concept էջում հայտնվել է Samsung Galaxy S25 Ultra-ի բարձրորակ լուսանկարը, որում պատկերված է սմարթֆոնի հետևի վահանակի մի մասը՝ տեսախցիկի մոդուլներով:

Ռենդերային լուսանկարը մեկնաբանել է հայտնի ինսայդեր Ice Universe-ը, որն իր սեփական աղբյուրներն ունի Samsung-ում։ Նա գրել է.«Այս անգամ ամեն ինչ ավելի մոտ է իրականությանը, քան երբևէ»։ Սակայն նա նաև նշել է, որ լուսանկարում պատկերաված գույնը Galaxy S25 Ultra-ի չորս հիմնական գույներից չէ։

Նոր լուսանկարի առանձնահատկությունը տեսախցիկի հիմնական մոդուլների ավելի մանրամասն պատկերն է. վիզուալ առումով դրանք կտարբերվեն Galaxy S25 և Galaxy S25 Ultra տեսախցիկի մոդուլների դիզայնից։

Galaxy S25 շարքի պաշտոնական պրեմիերան սպասվում է 2025-ի հունվարի կեսերին, դրանք կլինեն One UI 7 ինտերֆեյսով Samsung-ի առաջին սմարթֆոնները:

Ice Universe-ն առաջին է ճշգրիտ խոսել ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին: Նոր ապրանքների մասին բացառիկ տեղեկություններ նրան տրամադրում են հարավկորեական հսկայի հետազոտության և զարգացման բաժնի աղբյուրները։