Չարագործներն սկսել են Telegram-ում խաբեության նոր մեթոդ կիրառել, որի միջոցով գողանում են մարդկանց օգտահաշիվները, տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը։
«Անվտանգության խորհուրդներ» կոչվող օգտահաշվից չարագործները, ներկայանալով որպես մեսենջերի աջակցության ծառայության աշխատակից, օգտատիրջը զգուշացնում են, թե իբր նրա օգտահաշիվն արգելափակել է այն բանից հետո, երբ իրենք տեղեկություններ են ստացել, որ այդ դրանով խարդախություն է արվում։ Նրանք նաև նշում են, որ տվյալ օգտահաշվով կասկածելի գործունեություն ծավալելու տեղեկությունը հաստատվել է իրենց համակարգով։
Դրանից հետո խաբեբաներն օգտատիրոջն առաջարկում են նույնականացում անցնել և այդ նպատակով ուղարկում են հղում և խնդրում անցնել այդ հղմամբ, որն իրականում տանում է դեպի նույնականացման կեղծ էջ։ Եթե օգտատերն այնտեղ մուտքագրում է իր տվյալները, ապա խարդախներն արդեն կարող են այդ տվյալներով հասանելիություն ստանալ զոհի օգտահաշվին և գողանալ այն։
Ավելի վաղ Ռուսաստանի տարածքում չարագործներն սկսել են Telegram-ի օգտատերերին վտանգավոր հաղորդագրություններ ուղարկել։ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել էր էկրանակադրն անհայտ անձի հետ նամակագրության, որն օգտատիրոջն ուղարկել է «apk» ընդլայնումով ֆայլ և հաղորդագրություն՝ «Բարև, դո՞ւք եք լուսանկարում»:
Նախարարությունը զգուշացրել էր, որ լուսանկարը չի կարող ունենալ apk ընդլայնում, ի տարբերություն վնասակար ծրագրերի: «Եթե դուք նման հաղորդագրություն եք ստանում, ոչ մի դեպքում մի՛ ներբեռնեք ֆայլերը»,- զգուշացրել էր ՆԳՆ-ն։