Մասկը մտադիր է ԱԲ կիրառմամբ խաղեր մշակել
Advertisement 1000 x 90

Մասկը մտադիր է ԱԲ կիրառմամբ խաղեր մշակել

xAI ստարտափը խաղերի մշակման ստուդիա կբացի, որն իր գործունեության մեջ կկիրառի արհեստական ​​բանականություն, X սոցցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր, Space X և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը։

«Չափազանց շատ խաղային ստուդիաներ պատկանում են խոշոր կորպորացիաներին: xAI-ը պատրաստվում է բացել ԱԲ խաղային ստուդիա՝ խաղերը կրկին հիանալի դարձնելու համար»- գրել է նա։

xAI-ը Մասկը հիմնադրել է 2023-ի մարտին։ Ստարտափի նպատակն է ստեղծել արհեստական բանականություն, որը կարող է մաթեմատիկական առաջադեմ հիմնավորումներ անել։

Օգոստոսի վերջին Մասկը ցուցադրեց Tesla Cortex սուպերհամակարգիչը՝ սուպեր ԱԲ մարզելու համար։ Համակարգը հագեցած կլինի 70,000 ԱԲ սերվերներով, որոնք սպառում են ընդհանուր 130 ՄՎտ, իսկ մինչև 2026-ը նախատեսվում է ընդլայնել մինչև 500 ՄՎտ:

Cortex-ը կլինի Tesla-ի ամենամեծ սուպերկլաստերը ԱԲ համակարգերի ուսուցման համար՝ 50,000 Nvidia H100 արագացուցիչներով և 20,000 ընկերության սեփական արագացուցիչներով: Համակարգը ստեղծվում է ԱԲ խնդիրներն իրական աշխարհում լուծելու համար։