Իլոն Մասկի xAI ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է պատկերներ գեներացնելու համար նոր մոդելը՝ Aurora անվանմաբ: Այն արդեն հասանելի է դարձել որոշակի երկրներում Grok chatbot-ի օգտատերերի համար, ասվում է ընկերության բլոգում:
Aurora-ն ավտոռեգեսիվ մոդել է, որն ի վիճակի է ստեղծել ֆոտոռեալիստական, դետալային պատկերներ տեքստով, տարբերանշաններով և դիմանկարներով՝ ճշգրիտ համապատասխանելով օգտատերերի հարցումներին: Ի տարբերություն իր անալոգների, մոդելն ավելի քիչ գրաքննություն ունի և ունակ է ստեղծել հայտնի մարդկանց լուսանկարներ, ինչպես ձեռնարկատերերը, քաղաքական գործիչները և դերասանները:
Սկզբնական էտապում xAI-ն մուտքի հնարավորություն կառաջարկի դեպի պատկերների ստեղծում, սակայն ապագայում օգտատերերը կկարողանան խմբագրել վերբեռնված պատկերները՝ ավելացնելով օբյեկտներ, փոխելով ոճերը և վերաներկելով մանրամասները։
2024 թվականի դեկտեմբերին xAI-ն նաև Grok չաթբոտը հասանելի դարձրեց օգտատերերին՝ առանց վճարովի բաժանորդագրության։ Անվճար պլանում նեյրոնային ցանցը սահմանափակվում է երկու ժամվա ընթացքում տասը հարցումով: Հարցումների քանակն ավելացնելու համար ձեզ հարկավոր կլինի Պրեմիում բաժանորդագրություն՝ X սոցիալական ցանցի համար։