9to5Mac. Better Call Santa հավելվածը թույլ կտա խոսել ChatGPT-ի հետ, ինչպես Սանտայի հետ
Advertisement 1000 x 90

9to5Mac. Better Call Santa հավելվածը թույլ կտա խոսել ChatGPT-ի հետ, ինչպես Սանտայի հետ

Սուրբ Ծնունդի մոտենալուն զուգահեռ տեխնոլոգիաներն առաջարկում են տոնը էլ ավելի անմոռանալի դարձնելու նոր միջոցներ։ «Ավելի լավ է զանգահարիր Սանտային (Better Call Santa) հավելվածն, օրինակ, թույլ է տալիս ծնողներին կազմակերպել իրենց երեխաների հեռախոսազրույցը Սանտա Կլաուսի հետ՝ օգտագործելով ChatGPT արհեստական բանականությունը։ Նորույթի վրա ուշադրություն է դարձրել 9to5Mac պարբերականի խմբագրությունը։

Սերվիսն օգտագործում է ընդլայնված ChatGPT ձայնային ռեժիմ Սանտայի հետ անկաշկանդ զրույց վարելու համար։ Երեխաները կարող են իրենց սուրբծննդյան ցանկությունները հայտնել խոսակցության ժամանակ, իսկ հետո արհեստական բանականությունը կստեղծի նվերների ցանկը հավելվածում, որը հասանելի կլինի ծնողներին։

«Ավելի լավ է զանգահարիր Սանտային» հավելվածն առաջարկում է սուրբծննդյան ոգին աշխուժացնելու ինքնատիպ միջոց ձեր ընտանիքում։ Սանտայի անհատականացված զանգի օգնությամբ երեխաները կարող են հայտնել իրենց ցանկությունները, իսկ ծնողները՝ մանրամասն տեղեկություն ստանալ իրենց երեխաների ցանկությունների ցանկի մասին»,- գրել է 9to5Mac-ը։

Հավելվածն արդեն հասանելի է App Store-ում ներբեռնելու համար, բայց դրա օգտագործման համար անհրաժեշտ է վճարել 6 դոլար։ Չնայած այն մշակվել է անգլերեն լեզվով աշխատելու համար, Սանտա Կլաուսը եւ արհեստական բանականությունը կարող են հարմարվել այլ լեզուներին ըստ հարցապնդման։

tech.news.am