Հրանտ Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշել էի էլ բան չգրել էդ հայտարարագրման պահով, բայց ԱԺ-ում տեսնելով սրանց կապիկությունները, թերևս, մեկն էլ գրեմ։
Ուրեմն լսեք, այ պիղծ կենդանիներ, խնդիրը հայտարարագրել չցանկանալու մեջ չէ, այլ ձեր կապիկության։
Ըստ ձեր տեսակետի, մարդիկ իրար փող փոխանցեցին, պիտի հարկվի որպես եկամուտ, բայց դուք ձեզ էշի տեղ դնելով՝ մոռանում եք մի կարևոր բան։ Մարդիկ ձեր նման դոստուպ չունեն պետբյուջեի փողերին, ոչ էլ պետական տենդեռներին, որ սև փող թաքցնեն։
Ես ստանում եմ օրինական եկամուտ, որն ինձ լիովին բավարարում է, ընկերս ունի փողի կարիք, մարդուն օգնում եմ, իսկ դուք ուզում եք էդ գումարը հարկել, առանց հասկանալու, կամ ավելի ճիշտ ձև բռնելով, թե չեք հասկանում, որ էդ գումարն արդեն մի անգամ հարկված եկամուտ է։
Էլի եմ ասում, սովորական ոչ մի քաղաքացի սև փողին դոստուպ չունի, ունեք միայն դուք։ Դուք էս քայլով, պարզապես բանկային համակարգի հերն եք անիծելու, որի ստեղծման համար տասնամյակներ են պետք եղել։ Մարդիկ անցնելու են լրիվ քեշի, այ սրա մասին մտածեք, չնայած ձեզ ուր ա ուղեղ, որ մի հատ էլ մտածեք․․․»։