![](https://blog.168.am/wp-content/uploads/2025/02/480011933_1753760938802244_6868611425733423509_n.jpg)
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դերասան և պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին բնավ պաշտպանելու նպատակ չունեմ, բայց………..
Գյումրեցի քայլիստուհիներից մեկը փորձելով պիտակավորել Ռուբենին նրան անվանել է «հասարակ ծաղրածու» և հասկացնում է, որ Ռուբենը անլուրջ կերպար է…
Ենթադրում եմ, որ քայլիստուհին հասարակ ծաղրածու ասելով նկատի ունի Ռուբենի դերասանական անցյալը…
Եթե մի փոքր տիրապետեիր քաղաքական պատմությանը, ապա կիմանայիր, որ հին ժամանակներից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր երկներում դերասանները, իսկ ժամանակակից շրջանում նաև պրոդյուսերները ամենածանրակշիռ քաղաքական գործիչներն են…
Ընդամենը երկու օրինակ բերեմ՝ ԱՄՆ 40-րդ նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր, ով կրկեսի դերասն է եղել և խաղացել է 19 ոչ շատ հայտնի ֆիլմերում… Նա հոլիվուդյան աստղ չի եղել, բայց քաղաքականության մեջ փայլել է…. Հաջորդը՝ ԱՄՆ կալիֆորնիայի 38-րդ նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն է. ինչպես շատ լավ դերասան է եղել, այնպես էլ շատ լավ նահանգապետ…
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը փոքրիկ դրվագում ֆիլմում նկարահանվելու համար թույլատրել է իր հյուրանոցում անվճար նկարահանել աշխարհահռչակ «Տանը մենակ» ֆիլմը…
Եթե չգիտես, ապա ասեմ, որ Հնդկաստանում դերասանները և պրոդյուսերները ահավոր ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների վրա և Հնդկաստանի հայտնի կուսակցություններն ուղղակի «պատերազմում» են դերասաններին և պրոդյուսերներին պաշտոնների նշանակելու համար…
Նորագույն Ռուսաստանում, օրինակ՝ ամենաազդեցիկ գործիչներից է եղել կրկեսի ծաղրածու և դերասան Յուրի Նիկուլինը, հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը, որոնք նախագահների մակարդակով հարցեր են լուծել… Կարող եմ այսպիսի մի քանի հարյուր օրինակներ բերեմ քեզ ու քո նմանների համար, որոնց համար դերասանները «հասարակ ծաղրածուներ» են…
Հատուկ քեզ ու քո նմանների համար տեղադրել եմ ձեր շատ լուրջ կուսակցապետի «կապիկլամիշ» նկարները… Հիշեցնեմ նաև շեֆիդ խայտառակ ձայնագրությունը, որտեղ նա փաստում է, որ շատ դեպքերում բանակցելիս «գժականն է խոդի տալիս»… Հիմա հարց՝ Ռուբենն է հասարակ ծաղրածու, թե ձեր «փրկիչ» Նիկոլը…
Խոսում ես լրջությունից…… Ձեր լրջերի անցյալը մի հատ կասես… Կամ դու ո՞վ ես եղել 6 տարի առաջ կամ նույնիսկ հիմա… Ո՛վ ես դու… Այ անանցյալներ, գոնե զուսպ եղեք… Ձեր “գյումրեցի” քայլիստներից չէի՜ն հարևանի ծեծելու մասնակցողը, զբոսաշրջիկին կողոպտողը, հարևանի տան պատը գողացողն ու հարևանի կնոջ անունից փաստաթուղթ կեղծողը, թմրամոլները, բիստրոներից մեկում քյաբաբ սարքողը, գյուղի դպրոցում ապօրինաբար դասատու աշխատածը, որը չունի մանկավարժի դիպլոն, ռեստորաններում խուլիգանություն անողները, կասիրը և հետո Ալենի մոտ տեքստ հավաքողը… Է՜ս չեք… Սա է ձեր անցյալը ու «բիրդանց» ներկան…
Ես հարգում եմ բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց և բոլորը իրավունք ունեն ինքնադրսևորվելու…
Դու կամ մյուս, հիմնականում անցյալ չունեցող քայլիստներդ ո՞վ եք, որ մարդկանց պիտակավորում եք…. Քաղաքականությամբ զբաղվելու համար հատուկ մասնագիտություն պետք չէ… Եվ ընդհանրապես, եթե Նիկոլ Անհողի նման անդիպլոմ թերուսն է այս երկրի վարչապետը, ապա դրա թիմակիցները ընդհանրապես իրավունք չունեն որևէ մեկին ինչ-որ բան ասելու…
Ի դեպ, Սերժի ու նրա փեսայի անունը տալուց հիշեցի նրանց «լյուբիմչիկ» և նրանց շնորհիվ Գյումրիում հաստատված, ԵԿՎՈՐ սովրանոյի Արմանին… Լա՞վ է…
Հասկացա՛ր. չէ՞…
Մի փոքր զուսպ եղեք, ամոթ է…»։