
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, մի անկեղծ հարց, դուք չե՞ք հոգնել ինձ 15 տարի անդադար եթերում տեսնելուց😀»։
Ֆեյսբուքյան օգտատերերը տարբեր կարծիքներ են գրում, նրանից շատերը գրում են, որ հոգնել են, շատերը՝ ոչ։
Պարզվում է՝ կան նաև օգտատերեր, որոնք Գագիկ Սուրենյանի «հորդորով» են ամեն առավոտ տնից դուրս գալիս հագնվում. «Չէ, չենք հոգնել, ամեն օր սպասում ենք, որ տեսնենք՝ հաջորդ օրը ի՞նչ պիտի հագնենք»։
Ստորև ներկայացնում ենք նաև մի քանի այլ գրառումներ.
«Չէ, չէ, չէ, օրինակ, եթե որոշ ժամանակ բացակայում եք եթերից, սկսում ենք անհանգստանալ։ Առավոտյան սուրճը սուրճ չի, եթե Գագիկ Սուրենյանը այդ ընթացքում չի ասում՝ ինչպես հագնվես աշխատանքի գնալուց առաջ։ Կատակ չի)))))»։
«Ասեմ ավելին առանց քեզ օրը չենք էլ պատկերացնում😄հենց քնից հելնում ենք ասում ենք հլը միացրեք տենանք Սուրենյանը ինչա ասում) Սենց գնա հաջորդ ընտրություններում վարչապետ ենք ընտրելու»։
«Շատ ավելի կարճ ժամանակում «մարդամեկից» ենք հոգնել ))»։
«Սուրենյան, վարչապետ»։
«Հեռվից մի արի, մտքիտ ի՞նչ կա»։
«Չլինի back vocal եք գնում»։