Nokia 3310 լեգենդար շարժական հեռախոսի նորացված տարբերակի բնութագրերը հայտնվել են զանգվածային լրատվամիջոցներում: Այս մասին գրել է Gizmochina պորտալը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ ապարատը կլինի ավելի բարակ և թեթև, քանի որ վերջին գրեթե 20 տարում համապատասխան բաղադրիչներն էապես փոքրացել են:
Բացի դրանից, ի տարբերություն նախորդի՝ մեներանգ դիսփլեյով և 84×84 լուծաչափով, նորույթը կունենա մեծացված գունավոր էկրան: Սակայն, դա էլ, ամենայն հավանականությամբ, բարձր լուծաչափային ունակություն չի ունենա, ինչը թույլ կտա ավելի խնայողաբար ծախսել մարտկոցը:
Ընդհանուր առմամբ նոր մոդելի դիզայնը քիչ կտարբերվի 2000 թվականի նմուշից, Nokia 3310-ը, ամբողջությամբ վերցված, կմնա դասական կոճակավոր հեռախոս: