Ռուս զինվորականն օգնեց Արմեն Ամիրյանին՝ Ադրբեջան–Իրան սահմանից հասնել Հայաստան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ռուս զինվորականն օգնեց Արմեն Ամիրյանին՝ Ադրբեջան–Իրան սահմանից հասնել Հայաստան. armeniasputnik.am

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության կոտորածը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատմել է, թե որտեղ էր ինքն այդ օրերին և ով օգնեց նրան հասնել Հայաստան։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

 1988 թվականն էր։ Արցախյան շարժումը սկսված էր։ Այսօրվա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այն ժամանակ երիտասարդ զինվոր էր, ծառայում էր խորհրդային բանակում և գտնվում էր Ադրբեջանի և Իրանի սահմանային գծում։

«Մենք բանակում ծառայելու տարիներին չգիտեինք, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես կռահում էի իմ հոգու խորքում, որ իմ երազն արդեն իրականություն է դառնում։ Բայց ինֆորմացիան փակ էր, չկար այսօրվա տեղեկության ազատությունը, նամակները տեղ չէին հասնում»,- այսօրվա պես հիշում է նախարարը։

Նրա խոսքով` բնությունն այնտեղ հրաշալի էր, բայց արդեն օրերն էին սարսափով լեցուն։ Այդ բարդագույն տարվա ընթացքում, երբ հետևում Բաքվի և Սումգայիթի ջարդերն էին, Արմեն Ամիրյանը մի կերպ կարողացավ վերադառնալ Հայաստան։ Պարզվում է, որ մոր տարեդարձին` հունիսի 10-ին, ողջ ու առողջ հայրենիք վերադառնալ ստացվեց ռուս զինվորականի շնորհիվ։

«Իմ հրաշալի բարեկամի, ընկերոջ ուղեկցությամբ, որը ռուս զինվորական էր, մեր գնդի հրամանատարը, որն այսօր ռուսական զորքերում մեծ պաշտոնյա է՝ գեներալ (չեմ ուզում անունը հնչեցնել, որովհետև բոլորը կճանաչեն նրան), ես կարողացա վերադառնալ Հայաստան։ Տեղի էին ունեցել Բաքվի, Սումգայիթի դեպքերը, վտանգավոր էր, դաժան օրեր էին, մեր հարևանությամբ ծառայող տղաների հետ դժբախտ դեպքեր էին տեղի ունենում»,- պատմեց նախարար Արմեն Ամիրյանը` չցանկանալով մանրամասնել, քանի որ հիշողությունները ծանր էին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր