Դաժան սպանություն Արագածոտնի մարզում․ Mercedes-ում հայտնաբերվել է 20-ամյա տղայի՝ պարանոցը մի քանի հարվածով կտրած դի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Դաժան սպանություն Արագածոտնի մարզում․ Mercedes-ում հայտնաբերվել է 20-ամյա տղայի՝ պարանոցը մի քանի հարվածով կտրած դի. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։

Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերում են պարանոցը կտրած տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն տղամարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

Նույն պահին մարզի ոստիկանապետի, Թալինի ոստիկանապետի, մարզի քննչական վարչության պետի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների հետ մի քանի ժամ՝ մոտ 5 կմ շառավղով սկսվում է որոնողական աշխատանքներ։

Արդյունքում ժամերի ընթացքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով Թալինի ոստիկանություն բերման են ենթարկում Գյումրի քաղաքի բնակիչ, ժամանակավորապես Երևանում բնակվող 25-ամյա Վահան Հովսեփյանին։

Գ․Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստում է նշված տաքսին և պատվիրում ուղևորություն դեպքի Գյումրի։ Արդեն նշված հատվածում նա դանակի մի քանի հարվածներով կտրում է երիտասարդի պարանոցը, որից հետո դին տեղափոխում է ավտոմեքենայի հետնամաս և փորձում այդ ավտոմեքենայով սպանության վայրից ճողոպրել, ինչը նրան չի հաջողվում և հայտնվում է ձնակույտի մեջ ու հետո մեքենան թողնելով գնում է փախուստի։

 

 



Նման նյութեր