«Ադրբեջանը ոչնչացված ասկյարների անուններն է տալիս»
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանը ոչնչացված ասկյարների անուններն է տալիս»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը ոչնչացված ասկյարների անուններն է տալիս

Երկար լռությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես տվեց երկու օր առաջ անհաջող դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված ազերի ասկյարների անունները… Դրանք են՝ Աղշին Աբդուլաևը, Շահլար Նազարովը, Թուրալ Հաշիմլին, Զուլֆի Գադիմովը, Զաքիր Ջաֆարովը…

Ինչպես և սպասվում էր, Զաքիր Հասանովի գերատեսչությունն այս օրերի ընթացքում փնտրտուք մեջ էր… Որոշում էին, թե ում անունները տալ,իսկ ումը դեռ թաքուն պահել… Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված պետք է հինգ լեշացած ասկյարի անուն տար, քանի որ Արցախի ՊԲ-ի տարածած լուսանկարում շատ լավ երևում էին ոչնչացված հինգ ասկյարի դիեր…

Հենց դրանով է պայմանավորված ընդամենը հինգ ասկայրի անուն հնչեցնելը…Մյուսների մասին դեռ լռում են…Դրանք դեռ կպահվեն Ալիևի սառնարանում և կամաց-կամաց կմատուցվեն ազերիներին… Մեկը կհոսանքահարվի, մյուսը ինքնասպան կլին և այդպես շարունակ…

Հ.Գ. Հիշեցնեմ,որ սոցցանցերի ազերի օգտատերերը խոսում են 7-16 հայերի կողմից սպանված ասկյարների մասին…»: