Վերլուծաբան Կարեն Քոչարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Խնդրանք բոլոր լրագրողներին: Երբ այս կամ այն քաղաքական ուժը (լինի դա իշխանություն թե ընդդիմություն) հայտարարում է, որ կլուծի այս կամ այն խնդիրը (հիմնականում խոստանում են լուծել ֆանտաստիկ խնդիրներ), նրանցից պետք է պահանջել.
1. Պարտադիր ֆիքսել այդ ծրագրերի կամ խնդիրների լուծման վերջնաժամկետները,
2. Հենց այսօր պետք է ստորագրեն (ոչ թե խոստանան), որ նշված ժամկետներում խնդիրները չլուծելու դեպքում նրանք պարտավորվում են լքեր քաղաքական դաշտը»: