«Թշնամու զոհերը 5-6-ը չեն»․ ԵԿՄ կառույցի ղեկավար. aravot.am
Advertisement 1000 x 90

«Թշնամու զոհերը 5-6-ը չեն»․ ԵԿՄ կառույցի ղեկավար. aravot.am

Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը, որը երկու օր առաջ է վերադարձել առաջնագծից, խոսելով հակառակորդի կողմից շփման գծում հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակողական գործողությունների անցնելու ու կատարյալ ձախողում գրանցելու. չեզոք գոտում զոհեր թողնելու մասին, ասել է․
«Ներկա պահին 5-6 դիակ կա չեզոք գոտում (նշենք, որ արդեն ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը), դրանց մեջ կա մեկ ականազերծող, մյուսները հետախուզա-դիվերսիոն հրամանատարներ են։ Բայց իրենց զոհերն այս 5-6 հոգին չեն, սա տեսանելի զոհերի թիվն է։ Իրենք մեծ թվով զոհեր ու վիրավորներ ունեն, լսվել են ձայները, թե ինչպես են օգնություն կանչում, բայց մերոնց կողմից պատժիչ գործողությունների ժամանակ թիրախավորվել են նաև նրանց օգնության հասնողները, երկրորդ խումբը։
Քանի որ գիշերային դիտարկում կա, թշնամու նոր ուժերն, այս ամենը տեսնելով, այլևս ռիսկ չեն արել օգնության հասնել․ տեսել են, որ օգնության հասնող նոր ուժերին բոլորին մերոնք սատկացրել են։ Բացի այդ, դա իրենց ձեռագիրն է, երբ զգում են վտանգը, խառնաշփոթից չեն շարունակում իրենց գործողությունները։ Իրենց սպանված 5-6 հոգին չեզոք գոտու դիտարկվող, երևացող տեղում են, իսկ թե քանի հոգու էլ հասցրել են իրենց մոտ գտնվող գոտուց քարշ տալ, տանել, դա էլ Աստված գիտի։ Նույն ապրիլյան դեպքերի նման փորձել են առաջխաղացում նախաձեռնել, չի ստացվել ու ընդհանրապես այլևս չի ստացվելու, հաջողության չեն հասնելու։ Ապրիլյան դեպքերից հետո իրենց դիվերսիոն ներթափանցման ցանկացած փորձ ձախողվել է, փորձ են անում տարբեր ուղղություններով ու տարբեր մարտավարություններով, որպեսզի տեսնեն՝ որ կողմն է թույլ, թույլ տեղից ներխուժեն, բայց թույլ տեղ չկա, մեր զինվորներն էնքան զգոն են, էնքան հզոր»։