Կարծում եմ շատերը կհամաձայնվեն, որ մեր օրերում հասարակության կարծիքը հաշվի առնելը բիզնեսի հաջողության առաջնային պայմաններից մեկն է: Սակայն, ներկայիս ինֆորմացիոն մեծ հոսքի պայմաններում անընդհատ տեղեկացված լինելը դառնում է ավելի ու ավելի դժվար:
Այս խնդրի ամենաարդյունավետ լուծումը սոցիալական մեդիայի մոնիտորինգն է:
Ահա 6 հաջորդական քայլեր, որոնք սոցիալական մեդիայի մոնիտորինգը կդարձնեն արագ ու արդյունավետ գործընթաց:
1. Սահմանե՛ք նպատակներ
Մոնիտորինգ իրականացնելուց առաջ հստակ պատկերացրե՛ք, թե ինչ նպատակներ են Ձեր առջև դրված, և ինչ արդյունք եք ակնկալում ստանալ: Գուցե Դուք ցանկանում եք հասկանալ՝ ինչ են խոսում մարդիկ Ձեր կազմակերպության/անձի մասին, կամ Ձեր նպատակն է արագ արձագանքել հաճախորդների հարցերին, հասկանալ նրանց պահանջմունքները:
Հստակ նպատակներ սահմանելը կօգնի Ձեզ ճիշտ բաշխել ռեսուրսները, ընտրել նպատակահարմար գործիքներ մոնիտորինգ իրականացնելու համար և աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ:
2. Որոշե՛ք մոնիտորինգի առարկան
Մոնիտորինգ իրականացնելու ժամանակ ամենակարևոր հարցերից է՝ ինչ բանալի բառ ընտրել: Որպես բանալի բառ` Դուք կարող եք ընտրել Ձեր կազմակերպության, բրենդի, ապրանքատեսակի անունը: Կարելի է ընտրել նաև մրցակիցների և նրանց ապրանքատեսակների անունները:
Ճիշտ բանալի բառը կօգնի Ձեզ ստանալ ավելի ճշգրիտ արդյուքներ, տարբերակել աղմուկը իսկապես արժեքավոր տեղեկատվությունից:
3. Մշակե՛ք պլան
Մոնիտորինգի արդյունքում հնարավոր է գտնել անսպասելի կարծիքներ ու արձագանքներ Ձեր կամ Ձեր կազմակերպության մասին: Ի՞նչ անել, եթե Ձեր մասին լավ կամ վատ են խոսում, ինչպե՞ս առավելագույն օգուտներ ստանալ դրական արձագանքներից, և ինչպե՞ս վերացնել բացասական կարծիքներից առաջացած աղմուկը:
Ունեցե՛ք հստակ մշակված պլան, որի միջոցով նույնիսկ ճգնաժամային իրավիճակից կկարողանաք հաղթանակած դուրս գալ:
4. Սկզբից լսե՛ք, հետո գործե՛ք
Մոնիտորինգ իրականացնելու ընթացքում շատ կազմակերպություններ միանգամից կապ են հաստատում թիրախային լսարանի հետ: Սա արդյունավետ մոնիտորինգի ամենամեծ սխալներից մեկն է: Մինչ Ձեր խոսքն ասելը՝ լսե՛ք հասարակությանը, դիտարկե՛ք և ուսումնասիրե՛ք նրանց մշակույթը, հասկացե՛ք միտումները: Միայն դրա արդյունքում հնարավոր է ճիշտ որոշումներ կայացնել:
5. Ստեղծե՛ք հարաբերություններ
Հասարակությանը լսելուց և հետագա միտումները հասկանալուց հետո նրանց մեջ Դուք կգտնեք «կարծիքի առաջատարին», ով կօգնի Ձեզ հասնել Ձեր նպատակներին: Ծանոթացե՛ք նրա հետ, առցանց զրուցե՛ք, հրավիրե՛ք Ձեր միջոցառումներին: Ճիշտ քայլերի արդյունքում Ձեր մասին տեղեկատվությունը կտարածվի մեծ արագությամբ:
Լավագույն արդյունքին կհասնենք այն ժամանակ, երբ նրանք խոսեն Ձեր մասին առանց Ձեր միջամտության:
6. Գտե՛ք Ձեր ռազմավարությանը համապատասխան գործիք
Տեղեկատվությունը սոցիալական ցանցերում անսահման է: Ամեն օր, ամեն ժամ այն ավելանում է: Առանց սոցիալական ցանցերի մոնիտորինգի Դուք կկորցնեք տեղեկատվության ամենակարևոր աղբյուրներից մեկը: Ցավոք, այդ աղբյուրին անընդհատ հետևելը տեղեկատվության աճին զուգընթաց դառնում է ավելի ծանր ու ժամանակատար գործընթաց:
Պետք է հիշել, որ, տեղեկատվության աճին զուգընթաց, փոխվում են նաև դրանց հետևելու և կառավարելու մեթոդները: Այս դեպքում Ձեր խնդիրը մոնիտորինգի գործընթացն ավտոմատացնելն ու արդյունավետ աշխատանք կազմակերպելն է:
Այժմ Ձեզ միայն մնում է գտնել համապատասխան գործիք արագ և արդյունավետ մոնիտորինg իրականացնելու համար: Ադպիսի գործիքներից մեկը Social Bridge-ն է, որի միջոցով հնարավոր է մոնիտորինգ իրականացնել Facebook-ում:
Գրանցվե՛ք Social Bridge-ում, ստացե՛ք անվճար կրեդիտներ և ձեռք բերե՛ք հնարավորություն փորձարկելու հարթակը: