Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:
Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes. Սակայն, նաև ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:
Իսկ ինչպե՞ս են իրենքք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատերին: Ամենաընդունված ձևը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձև, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:
Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարևոր չէ: Կարևորն այն է, որ սխմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը և գաղտնաբառը: Եվ, վուալյա, դուք ինքներդ նվիրեցիք ձեր գաղտնաբառը ադրբեջանցի հաքերին:
Երբեք մի մուտքագրեք ձեր գաղտնաբառերը կողմնակի հավելվածներում:
Կամ, ձեզ զգուշացնում են, որ ձեր էջը կարգելափակվի, եթե դուք ինչոր գործողություններ չանեք: Իբր Ֆեյսբուքի անվտանգությունն է ձեզ դիմում: Ու կրկին, առաջարկում են գնալ հղումով ու մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը: