Սեյրան Օհանյանի ելույթը Մարտի 1-ի դեպքերի առիթով. 2008թ. մարտի 2 (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սեյրան Օհանյանի ելույթը Մարտի 1-ի դեպքերի առիթով. 2008թ. մարտի 2

2008 թ. Մարտի 1-ի առիթով հեռուստատեսությամբ ելույթ է ունենում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը.

«Դիմում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ խնդրելով զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում՝ մեր Զինված ուժերի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը:

Կուզենայի նաև նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ՝ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը,  Հայաստանի Զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Խնդրում եմ, մասնավորապես, զերծ մնալ Երևան քաղաքում թեկուզ և փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ Հայաստանի Զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»:

Սեյրան Օհանյանի դիմումը Հ2 հեռուստատեսությամբ, 2 մարտի, 2008թ.,  

 



Նման նյութեր