Հայաստանում 2017 թվականի հունվարին գրանցվել է 209 ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ պատահարների թիվն ավելացել է 22,9 տոկոսով:
Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է 11 մարդ: Դրանց թիվը 2016 թվականի համեմատ նույնն է մնացել, սակայն ավելացել է վիրավորում ստացած մարդկանց թիվը: 2017 թվականի հունվարին նրանց թիվը կազմել էր 350, ինչը 34,1 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: