Խոշոր ավտովթար «Բելաջիո» ռեստորանի մոտ. Nissan-ը մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար «Բելաջիո» ռեստորանի մոտ. Nissan-ը մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 34 SQ 053 համարանիշի և Nissan մակնիշի 34 RS 317 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր մինչ հրշեջների և շտապօգնության ժամանումը, դուրս են բերել ավտոմեքենաներից վիրավորներից 2-ին, իսկ 1-ին արդեն հրշեջ-փրկարարները։