Արցախում զոհված Նվեր Բաբաջանյանը երկու երեխայի հայր էր. armtimes.com
Advertisement 1000 x 90

Արցախում զոհված Նվեր Բաբաջանյանը երկու երեխայի հայր էր. armtimes.com

Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի փոխանցմամբ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1‐ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ﴾Մարտունի﴿ հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980 թվականին ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

Armtimes.com‐ի հետ զրույցում ԱՀ‐ի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի ղեկավար Մհեր Խաչատրյանն ասաց, որ քաղաքում արդեն տեղյակ են Նվեր Բաբաջանյանի զոհվելու մասին: «Նորմալ սոցիալական պայմաններում էր զինծառայողը բնիկ մարտունեցի էր:

Քաղաքապետի խոսքով՝ Նվեր Բաբաջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը:

Հիշեցնենք, որ մարտի 1‐ին՝ ժամը 11:25‐ից սկսած, հակառակորդը շարունակել է արցախա‐ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային ﴾ՀՀՆ‐9﴿ու ենթափողային ﴾ԵՆ‐25﴿նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ: Նվեր Բաբաջանյանի՝ մահացու հրազենային վիրավորման փաստի առնչությամբ քննություն է կատարվում: