Ասում են` Պեպպա խոզուկը չափազանց վտանգավոր է փոքրիկների համար: Գիտնականներն ասում են` մուլտֆիլմը երեխաների մոտ աուտիզմ է առաջացնում:
Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ «Պեպա խոզուկը» կարող է աուտիզմ առաջացնել երեխաների մոտ:
Անիմացիոն այս ֆիլմը մեծ հաջողություններ է գրանցել: Պեպա խոզուկի պատկերով բազմաթիվ խաղալիքներ, շապիկներ և այլ առարկաներ կան: Խնդիրն այն է. արդյոք սա լավագո՞ւյն կերպարն է երեխաների համար: Պատասխանն է՝ ոչ:
Ըստ փորձագետների՝ կան ապացույցներ, որ «Պեպա խոզուկը» դիտելուց հետո մեծանում է կոնֆլիկտայնությունը, վատ վարքը, անհարգալից վերաբերմունքը: Պեպայի կերպարը շատ կոպիտ է, ծնողները նրան թույլ են տալիս հեռանալ մարդասպանի հետ: Մի սերիա կա, որտեղ Պեպան և եղբայրը հրաժարվում են մաքրել սենյակը: Ծնողները դա խաղի են վերածում, ու հենց այդ խաղն ավարտվում է, երեխաները նորից սենյակն աղբակույտի են վերածում ու սկսում հռհռալ:
Գիտնականները պարզել են, թե Պեպան ինչ հատկանիշներ է զարգացնում.
- Գերարժեքության բարդույթ
- Ոչ պատշաճ վարք
- Բոլորին հակառակվելու և սեփական տեսակետը պարտադրելու բնավորություն
- Անքաղաքավարություն
- Մշտապես հաղթելու բարդույթ (նա չգիտի՝ ինչպես պարտվել)
- Անհադուրժողականություն
- Անհարգալից վերաբերմունք
- Մեծամտություն
- Եսակենտրոնություն
Շատ ծնողներ բողոքել են, որ իրենց երեխաները կրկնօրինակում են Պեպայի և նրա եղբոր՝ Ջորջի վարքը: Այդ իսկ պատճառով էլ նրանք որոշել են արգելել երեխաներին՝ դիտել այդ մուլտը: Սակայն ծնողները պետք է իմանան, որ սա միայն «Պեպա խոզուկին» չի վերաբերում: Այդպիսի հետևանք կարող են ունենալ նաև մանկական մյուս հեռուստաշոուները: Մինչև երեք տարեկանը երեխայի ուղեղի զարգացման ամենակարևոր փուլն է: Հետևաբար եթե Ձեր երեխան ժամանակի մեծ մասը հեռուստացույցի առաջ է անցկացնում, բնականաբար՝ կրկնօրինակելու է այն վարքը, որը տեսնում է: